Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայաստանում խաղային ինդուստրիան պետք է արմատախիլ արվի և վերջնական դադարի գործել

Հայաստանում խաղային ինդուստրիան պետք է արմատախիլ արվի և վերջնական դադարի գործել
07.03.2025 | 05:59

Ով է վերջապես հովանավորում 7.2 տրիլիոն դրամի հասնող խաղադրույքների ընդունման բիզնեսը և կարո՞ղ են արդյոք աղքատսցող երկրի մոլախաղի մասնակիցները 2.5 մլրդ դոլարի խաղադրույքներ կատարել։

Հարցի վերաբերյալ կան մի քանի հանգույցներ։

ՀԱՆԳՈՒՅՑ ՀԱՄԱՐ 1

1. ՔՊ վարչախմբի մի երիտասարդ բացառիկ ազգանվեր նախաձեռնություն է հանդես բերում և ԱԺ հանձնաժողովներում բուլդոզերի ուժ հիշեցնող հանձնառությամբ սկսում է ակտիվ պայքար, որն ավարտվում է երկու արդյունքով։

ա) Հայաստանում չգրանցված և չլիցենզավորված խաղային բիզնեսի արտասահմանյան օնլայն տնտեսվարողներին որոշում են խլացնել և փակել նրանց մուտքը Հայաստանի տարածք։

բ) Հայաստանում գրանցված , լիցենզավորված խաղային չորս տնտեսվարողների հարկը որոշում են կամաց կամաց բարձրացնել։

Առաջին հանգույցում բեմականությունը հստակ ավարտվում է և ընդամենը մեկ սխալ է սպրդում դեպի հանրային դաշտ։ Դա մեկ կեղծ շահումի վերաբերյալ ՔՊ պատգամավորի պնդումն էր, որն իր մեջ պարունակում էր ողջամիտ կասկածներ, թե ինչպես է բանկային գաղտնիքի առկայությամբ երկրում ինչ-որ մեկը իմացել կեղծ շահում ստացած քաղաքացու բանկային և վարկային շարժը։

ՀԱՆԳՈՒՅՑ ՀԱՄԱՐ 2

2. ՔՊ առաջնորդը մեծագույն պաթոսով ԱԺ նիստի ընթացքում հայտարարում է, որ ինքը շատ բարձր է գնահատում երիտասարդ պատգամավորի ջանքերը և խոստովանում, որ ինքը տրամադրված է շատ ռադիկալ և առաջին իսկ քննարկման ժամանակ որոշել է երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դնելու սկզբունքով արմատախիլ անել խաղային ինդուստրիան, որովհետև դա հանրային անվտանգությունը խաթարող չարիք է։ Ժողովրդի դարդով տապակվող ՔՊ առաջնորդի խոսքը ավարտվում է հետևյալ երեք արդյունքով։

ա) Խոստովանում է որ իր ռադիկալ քայլը չեղարկվել է, որովհետև ինչ-որ քննարկումների արդյունքում ինքը հասկացել է, որ իր պատկերացրածը ճիշտ քայլ չէ։ Այսինքն ինչ որ քննարկման մասնակիցները համոզել են նրան չգնալ ռադիկալ քայլերի իբր թե։ Հետաքրքիր է ովքե՞ր են եղել այդ համոզողները։

բ) Հայտարարում է ինչ-որ նորահայտ «օպերատոր» ստեղծելու մասին, որը պետք է համակարգի խաղային ինդուստրիայի տեղական չորս կազմակերպությունների գործունեությունը։ Փաստացի տեղական չորս կազմակերպությունների կողքին հայտնվում է ևս մեկը , որի անունը կլինի «Օպերատոր»։

գ) Խոստանում է ամենադաժան կերպով պատժել «Օպերատոր» կոչվածի դեմ լոբբինգ անողներին, այդպես էլ չմանրամասնելով, թե ով կարող է պետական կարգավորման դեմ հանդես գալ և հակառակ լոբբինգ իրականացնել պետական համակարգում։

Ձեռքի հետ էլ խոստանում է անընդհատ բարձրացնել ներքին չորս խաղային գործունեություն ծավալողների հարկերը։

Իհարկե զվարճալի այս հրատապ քննության նկատմամբ շատերը տարակուսանք ունեն, թե ովքեր են այս միջոցառման հիմնական շահառուները և ում դեմ է դա ուղղված, և վերջապես «ռադիկալ» տրամադրվածն ինչու՞ ռադիկալ չի դառնում:

Սկսենք արդյունքներից։

1. Խաղադրույքների ընդունման ներքին շուկան մենաշնորհվում է և դրսի օնլայն կազմակերպությունները հեռացվում են։

2. Ստեղծվում է «Օպերատո» կոչված մի ֆիլտր, որի օգնությամբ իշխանությունները համակարգային մոնիտորինգի գործիք են ձեռք բերում։ Իսկ ով է մոնիտորինգ անելու «Օպերատորին», հայտնի չէ և չի լինելու։

3. Հանրային անվտանգությունը վտանգի տակ դրած խաղային ինդուստրիան ոնց կար, նույն կերպ շարունակելու է իր գործունեությունը արդեն առանց ռադիկալ քայլերի սպառնալիքների։

Որպես վերջաբան։

Արդյոք կարելի՞ է պատկերացնել մի վիճակ, երբ Կոլումբիայի քաղաքացին հայկական օնլայն կազինոյում շահում է մեկ հազար դրամ և դա այն գումարն է, որը պարտվել է նույն կազինոյում նույն օրը որևէ արատավոր քաղաքացի:

Այս ամենն ունի միայն մեկ լուծում։ Հայաստանում խաղային ինդուստրիան պետք է արմատախիլ արվի և վերջնական դադարի գործել։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2583

Մեկնաբանություններ